ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել ՄՅՈՒ-ի հարձակվողին

ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել ՄՅՈՒ-ի հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Goal-ին:

Փարիզցիները անգլիացուն դիտարկում են որպես Կիլիան Մբապեի փոխարինող, եթե նա ամռանը հեռանա ակումբից։ ՊՍԺ-ն մշտական ​​կապի մեջ է Ռեշֆորդի հետ, իսկ ինքը՝ խաղացողը, պատրաստ է ուժերը փորձել Ֆրանսիայի առաջնությունում։

Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում