Կիրառվել են բացառապես լուսաձայնային միջոցներ. ՀՀ ոստիկանություն

Կիրառվել են բացառապես լուսաձայնային միջոցներ. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 3-ին Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի ընթացքում կիրառած հատուկ միջոցներին։

«Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։

Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ։ Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել։ Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում․ քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա։

Հավելենք, որ դրանց կիրառումից թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության երկու ծառայող, իսկ ևս 45 ոստիկան վնասվածքները ստացել են բախումների հետևանքով:

Նշենք նաև, որ հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել»,- նշված է Ոստիկանության պարզաբանման մեջ;

Հետևեք մեզ նաև Տելեգրամում