Չինաստանը կվերսկսի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան

Չինաստանը կվերսկսի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան

Չինաստանը 2023 թվականից կվերսկսի ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին դեկտեմբերի 27-ին  հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք շատ ուրախ ենք, որ Չինաստանի հետ ուղիղ չվերթները կվերսկսվեն: Չինաստանը Վրաստանի համար առաջնահերթ զբոսաշրջային ուղղություններից մեկն է: Ավանդաբար, Չինաստանից ժամանող զբոսաշրջիկները առանձնանում են բարձր վճարունակությամբ: Վստահ եմ, որ ուղիղ չվերթները կնպաստեն չինացիների ավելի մեծ ժամանմանը: Ինչպես նաև զբոսաշրջիկների այցը 2023 թվականին  դրականորեն կանդրադառնա զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման դինամիկայի վրա»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Չինաստանից դեպի Վրաստան թռիչքներ կիրականացնի «China Southern Airlines» ավիաընկերությունը։ Դրանք կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին, Ուրումչի - Թբիլիսի - Ուրումչի երթուղով։

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ այս տարվա հունվար-նոյեմբերին Չինաստանից իրականացվել է ավելի քան 6,4 հազար զբոսաշրջային ուղևորություն, ինչը 139,8 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում