Սպիտակ ծուխ Սիքստինյան կապելլայից. ընտրել են Հռոմի նոր պապին

Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին: Սիքստինյան կապելլայից սպիտակ ծուխ է դուրս գալիս:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելլայում մեկնարկել է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը՝ կոնկլավը, որն ընթանում է փակ դռների հետևում խիստ գաղտնիության պայմաններում: Նույն օրը երեկոյան կոնկլավն արդեն քվեարկել է:
Եվս մեկ քվեարկություն էր տեղի ունեցել մայիսի 8-ի առավոտյան: Երկու դեպքում էլ Վատիկանում Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ էր բարձրացել:
Հռոմի նոր պապի ընտրության բոլոր մանրամասները և քվեարկության ընթացքը՝ մեր անդրադարձում:
Կարծիքներ