ՉԺՀ ղեկավարը հանձնարարել է ուղիներ գտնել Ռուսաստանին ֆինանսապես աջակցելու համար՝ չխախտելով Արևմուտքի պատժամիջոցները

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարգադրել է ուղիներ գտնել Ռուսաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար՝ չխախտելով Արևմուտքի պատժամիջոցները։ Այս մասին ասվում է հինգշաբթի օրը The Washington Post թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում։
Սի Ցզինպինը «հանձնարարել է իր մերձավոր խորհրդականներին գտնել Ռուսաստանին ֆինանսապես օգնելու ուղիներ, բայց առանց խախտելու արևմտյան պատժամիջոցների ռեժիմը»։ «Դա անել դժվար է: Իսկ Ռուսաստանի տեսանկյունից դա բավարար չէ»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան՝ մեկնաբանելով տեղեկությունը։ Նրա տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Պեկինը փորձում է «այլ բարենպաստ հնարավորություններ» գտնել նաեւ դիվանագիտական ու ռազմական ոլորտներում՝ Մոսկվային աջակցելու համար։
Կարծիքներ