Հիմա էլ Ռուբեն վարդապետ Զարգարյանն է որոշել մեզ բացատրել, որ ժողովրդավարությունը վատ բան է. Ռուբեն Ռուբինյան

Հիմա էլ Ռուբեն վարդապետ Զարգարյանն է որոշել մեզ բացատրել, որ ժողովրդավարությունը վատ բան է. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հիմա էլ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Ռուբեն վարդապետ Զարգարյանն է որոշել մեզ բացատրել, որ ժողովրդավարությունը վատ բան է` վկայակոչելով Պլատոնին:
Դեռ լավ է, որ Պլատոնով է սահմանափակվել, թե չէ կարող էր նաև արքեպիսկոպոս Աջապահյանին վկայակոչել, որն ասում էր, որ ժողովրդավարությունը չարիք է, և որ ոչ բոլորը պիտի ընտրելու իրավունք ունենան:
Բայց վերադառնանք տեր Ռուբենին ու Պլատոնին:
Տեր Ռուբենը ճիշտ է, որ մոտ 2500 տարի առաջ ապրած Պլատոնը ժողովրդավարության ամենամեծ սիրահարը չէր: Նա համարում էր, որ ժողովրդավարությունը երկրորդ ամենավատ կառավարման ձևն է` բռնապետությունից հետո:
Փոխարենը Պլատոնը համարում էր, որ կառավարման լավագույն ձևն արիստոկրատիան է` երբ կկառավարեն փիլիսոփա-արքաները, որոնք չեն ունենա եկամուտ և մասնավոր սեփականություն:
Շատ լավ, հիմա մնում է պարզել` Կտրիճ Ներսիսյանի քաղաքական դպրոցի ներկայացուցիչների փիլիսոփա-արքաները` Քոչարյանն ու ռուսաստանցի գործարարը պատրա՞ստ են արդյոք հրաժարվել իրենց ամբողջ սեփականությունից:
Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ոչ:
Ինչ-որ բան ինձ հուշում է նաև, որ Պլատոնը տեր Ռուբենի ընկերը չէ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում