Թուրքմենստանի նախագահը հաստատել է մինչեւ 2028 թվականը ուժային կառույցների զարգացման ծրագրերը

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հաստատել է երկրի ռազմական և ուժային կառույցների 2022-2028 թվականների զարգացման ծրագրերը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է թուրքմենական հեռուստատեսությունը։
Երկրի ղեկավարը համապատասխան փաստաթղթերը ստորագրել է երեքշաբթի օրը Պետական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն ամփոփել է տարեսկզբից իրավապահ մարմինների գործունեության արդյունքները։ «Ծրագրերը պարունակում են ռազմավարական խնդիրներ, որոնք ուղղված են երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, անվտանգության, օրինականության ապահովմանը»,- ասել է Բերդիմուհամեդովը։
Ծրագրերը նախատեսում են նաև օրենսդրական դաշտի մշակում և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում իրավապահ մարմինների գործունեության մեջ։
Միևնույն ժամանակ, ըստ Orient լրատվական գործակալության , հանդիպմանը Բերդիմուհամեդովը հիշեցրել է, որ Թուրքմենստանը հավատարիմ է չեզոքության կարգավիճակին և բարիդրացիության կուրսին, իսկ ռազմական դոկտրինն իր բնույթով զուտ պաշտպանական է։
Կարծիքներ