Կովկասում կայուն խաղաղության համար․ Մակրոնը լուսանկար է հրապարակել և մեկնաբանել երեկվա քառակողմ հանդիպումը

Կովկասում կայուն խաղաղության համար․ Մակրոնը լուսանկար է հրապարակել և մեկնաբանել երեկվա քառակողմ հանդիպումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել երեկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից և մեկնաբանել այն՝ գրելով.

«Կովկասում կայուն խաղաղության համար.

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, որոնց միջոցով երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հայաստանը համաձայնում է նպաստել Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը համաձայնում է համագործակցել։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և իր զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում