Վարչապետը կառավարության աջակցությունն է խոստացել 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեցող ֆերմային
![Վարչապետը կառավարության աջակցությունն է խոստացել 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեցող ֆերմային](https://www.freenews.am/uploads/images/image_750x_6624d1eb86da2.jpg)
Լոռու մարզ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սպիտակի «Հակոբ Կարապետյան» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց, ծանոթացել ներդրումային ծրագրին և ընկերության գործունեությանը:
Վերջինիս ղեկավարները նշել են, որ տնտեսությունն ունի 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ սպանդանոցը ծառայություններ է մատուցում նաև տարածաշրջանի այլ ֆերմերային տնտեսություններին:
Վարչապետը ողջունել է ընկերության գործունեությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու վերջինիս զարգացմանը:
Կարծիքներ