Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը մեկօրյա հացադուլ կհայտարարեն

Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը մեկօրյա հացադուլ կհայտարարեն

Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը հուլիսի 5-ին մեկօրյա հացադուլ կհայտարարեն:

Այս մասին ասված է Աջապահյանի պաշտպանների թիմի ֆեյսբուքյան էջում հրապարակված Շիրակի թեմի առաջնորդի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է 15 անձ:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում