Քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, տնտեսական աճի կանխատեսումների, արտահանման խնդիրների հետ կապված հարցեր

Քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, տնտեսական աճի կանխատեսումների, արտահանման խնդիրների հետ կապված հարցեր

Շարունակելով գործարարների հետ հանդիպումները՝  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել է «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանին, միության անդամներ Տիգրան Մոմջյանին, Սամվել Գևորգյանին, Տիգրան Կարապետյանին և Արտակ Գևորգյանին։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, տնտեսական աճի կանխատեսումների, արտահանման խնդիրների, ոլորտում պահանջված մասնագիտությունների, հարկային արտոնությունների, գազաբալոնների փորձարկման լաբորատորիաների հետ կապված և մի շարք այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում