ԱՄՆ-ն թողարկել է արդիականացված B61 ատոմային ռումբի արտադրության առաջին նմուշը

ԱՄՆ-ն թողարկել է արդիականացված B61 ատոմային ռումբի արտադրության առաջին նմուշը

Միացյալ Նահանգները թողարկել է իր արդիականացված B61 ատոմային ռումբի առաջին արտադրական նախատիպը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Միջուկային անվտանգության ազգային վարչությունը։

Այն արտադրվել է նոյեմբերի 23-ին, ինչպես նշված է տարածած հայտարարության մեջ։ Սա B61-12 ռումբն է։ Նախատեսվում է, որ այն կփոխարինի B61 զինամթերքի չորս գոյություն ունեցող մոդիֆիկացիաներից երեքին, որոնք շահագործման են անցել 1968 թվականին։ Արդիականացված մարտագլխիկը կփոխարինի B61-3, B61-4 և B61-7 մոդիֆիկացիաներին։

Ըստ աղբյուրի՝ արդիականացման արդյունքում ռումբի ծառայության ժամկետը կավելանա առնվազն 20 տարով։ 

B61-12 ռումբը կտարբերվի իր նախորդից, մասնավորապես՝ պարաշյուտի բացակայությունը և իներցիոն ուղղորդման համակարգով պոչի նոր հատվածի առկայությունը, ինչը մեծացնում է կիրառման ճշգրտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում