Տիկին Խամոյան, Արարատ Միրզոյանին չեք կարողանում գտնել, ԱԳՆ շենքն է՞լ չեք կարողանում գտնել. կարող եմ շենքն էլ ցույց տալ, վարորդ էլ տրամադրել ձեզ. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արտահերթ ելույթով հանդես եկավ: Նա արձագանքեց Ագնեսա Խամոյանի ելույթին, որում նա ասել էր, որ չի կարողանում գնել Արարատ Միրզոյանին, որպեսզի ծանոթանա ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղարկված նամակի բովանդակությանը:
«Արարատ Միրզոյանին չեք կարողանում գտնել, շենքն էլ չեմ կարողանում գտնե՞լ Արտաքին գործերի նախարարության: Կարող եմ տեղը ցույց տալ, կարող եմ վարորդ էլ տրամադրել, որ ձեզ տեղափոխեն ԱԳՆ: Ասում եք՝ ավելի կարևոր հարց չկա՞, միշտ էլ ավելի կարևոր հարցեր կան: Մեր պատմության առաջին օրվանից մենք անվտանգության խնդիր ենք ունեցել: Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը միշտ նույնն է եղել: Այսինքն՝ շատ բարձր է եղել: Իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել: Դուք ալտերնատիվ օրենքի նախագիծ ունե՞ք, որը մենք մերժել ենք և ՏԻՄ օրենք են բերե՞լ: Այսինքն եթե պատերազմ սկսվի Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞ կամ որևիցե համայնքում պետք է տեղական ինքնակառավարման մարմին չլինի՞: Բա պաշտպանությունը ո՞նց ենք կազմակերպելու»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ընդդիմության օրակարգը Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին է, թե ինչպես կկարողանան քաղաքական շահարկում անել:
Կարծիքներ