Պորտուգալիան առանց Ռոնալդուի պարտվեց Շվեյցարիային

Պորտուգալիան առանց Ռոնալդուի պարտվեց Շվեյցարիային

Ազգերի լիգայի A դիվիզիոնի խմբային փուլի 4-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվել էր Շվեյցարիային և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Այս մասին գում է Armsport.am֊ը։

Հանդիպման միակ գոլը խփվեց հենց առաջին րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Սեֆերովիչը։

Նշենք, որ հյուրերի կազմում բացակայում էր առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որին հավաքականի թիմի շտաբը թուլյատրել էր չմեկնել Շվեյցարիա և մեկնել արձակուրդ ավելի վաղ։

Այս խաղից հետո Պորտուգալիան 7 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ Շվեյցարիան 3 միավորով եզրափակում է այն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում