Երեք նախարարություն կանվանափոխվի․ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել

Երեք նախարարություն կանվանափոխվի․ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել

ՀՀ կառավարությունը խորհրդարան կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծ, որով առաջարկվում է վերանվանել երեք նախարարություն։

Մասնավորապես, առաջարկվում է՝

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն,

Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում