Ինտերն ու Ռոման կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Ինտերն ու Ռոման կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Ռոման» շարունակում է տարբերակներ փնտրել Էդին Ջեկոյի՝ թիմից հեռանալու համար այն բանից հետո, ինչ նա կոնֆլիկտ է ունեցել «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ։ Հիմա «ջալոռոսիները» դիտարկում են բոսնիացուն ու «Ինտերի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին փոխանակելու հնարավորությունը։  Այս մասին հաղորդում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերն արդեն սկսել են բանակցությունները խաղացողների հնարավոր փոխանակման վերաբերյալ։ Transfermarkt-ը Սանչեսին գնահատում է 10 մլն եվրո, իսկ Ջեկոյին՝ 8 մլն։ Դրա համար բացառված չէ նաև «Ռոմայի» կողմից հավելավճարը։

Հիշեցնենք, որ Ջեկոն «Ռոմայից» առանձին է մարզվում, ինչպես նաև զրկվել է ավագի թևկապից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում