Գարիկ Խարլամովը և Կրիստինա Ասմուսն ամուսնալուծվել են

Գարիկ Խարլամովը և Կրիստինա Ասմուսն ամուսնալուծվել են

Հայտնի շոումեն Գարիկ Խարլամովը և դերասանուհի Կրիստինա Ասմուսը հայտնել են ութ տարի տևած հարաբերություններից հետո բաժանվելու մասին․ այս մասին ամուսինները հայտնել են ինսթագրամյան իրենց էջերում։

«Կրիստինայի հետ մեր ճանապարհը չի ավարտվում, այլ մեկ այլ փուլ է մտնում, որտեղ, հույս ունեմ, միշտ հարգանքի ու ընկերության համար տեղ կլինի։ Այո՛, մենք բաժանվում ենք, սակայն, անկասկած, մեր հրաշալի դստեր համար շարունակում ենք սիրող ծնողներ մնալ»,- գրել է Խարլամովը։

«Մենք միմյանց նկատմամբ մեծ հարգանքով ենք բաժանվում։ Ես հույս ունեմ, որ մենք միշտ կարող ենք ջերմ հարաբերություններ պահպանել հանուն մեր դստեր, որին մենք, անկասկած, միասին որպես սիրող ծնողներ կմեծացնենք»,-իր հերթին ընդգծել է Ասմուսը:

Խարլամովը խնդրել է լրագրողներին որևէ կերպ չանհանգստացնել և հարցազրույցներ չպահանջել այս թեմայի շուրջ։

Ամուսիններն իրենց հետևորդների ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ ո՛չ համավարակը, ո՛չ «Տեքստ» ֆիլմը, և ո՛չ էլ որևէ երրորդ անձ այս ամենում մեղավոր չէ։

«Այդպես պատահում է կյանքում»,- պարզաբանել է Խարլամովը և տեղեկացրել է նաև, որ այս պահին ամուսնալուծության փուլում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում