Վրաերթ Աբովյանում. քաղաքացու ոտքը հարվածից կտրվել է, վերջինս մահացել է

Վրաերթ Աբովյանում. քաղաքացու ոտքը հարվածից կտրվել է, վերջինս մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Աբրահամյանն իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Արզնու խճուղում՝ ժողովրդին հայտնի մահաբեր ճանապարհին, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Ժամանել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, վրաերթի մասին տեղեկությունը փոխանցել է քննչական բաժին:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  մահացածի ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում