Ցուցահանդես, համերգային ծրագիր. մեկնարկել է «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը

Ցուցահանդես, համերգային ծրագիր. մեկնարկել է «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը

«Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի մեկնարկը տրվեց ցուցահանդեսով և համերգային գեղեցիկ ծրագրով, որոնք կազմակերպվեցին հուլիսի 30-ին Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում և Դրամատիկական թատրոնում: Մինչ մշակութային միջոցառումները՝ մի շարք պաշտոնյաներ, քաղաքի բնակիչներն ու հյուրերն այցելեցին Քառօրյա և 44-օրյա Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2021 թվականի տարեվերջին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ Հրազդանը հռչակվել է 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ Հրազդանը հաղթող է ճանաչվել՝ բարդագույն մրցակցության պայմաններում գերազանցելով հայտատու մյուս քաղաքներին՝ Ալավերդիին, Արմավիրին և Եղեգնաձորին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում