Հայաստանը Նորվեգիայի հետ ստանձնում է NBSAP-ի իրականացման արագացման գործընկերության համանախագահությունը

Հայաստանը Նորվեգիայի հետ ստանձնում է NBSAP-ի իրականացման արագացման գործընկերության համանախագահությունը

COP17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը բացման խոսքով հանդես է եկել Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի իրականացման արագացմանը նվիրված նախարարական երկխոսությանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Ազգային նպատակների իրագործման համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան ռեսուրսներ, մասնագիտական աջակցություն և ինստիտուցիոնալ կարողություններ՝ միջազգային համագործակցությունը համապատասխանեցնելով երկրների առաջնահերթություններին։

Հայաստանը Նորվեգիայի հետ ստանձնում է NBSAP-ի իրականացման արագացման գործընկերության համանախագահությունը՝ շարունակելով Կոլումբիայի և Գերմանիայի կատարած աշխատանքը։

«Մեր համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն ստանձնած հանձնառությունները կենսաբազմազանության պահպանության շոշափելի արդյունքների վերածելուն»,- ասել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում