Գերագույն հոգևոր խորհրդի տապալված նիստից հետո Գարեգին Բ-ն կրկին եպիսկոպոսաց ժողով է հրավիրում

Գերագույն հոգևոր խորհրդի տապալված նիստից հետո Գարեգին Բ-ն կրկին եպիսկոպոսաց ժողով է հրավիրում

Մայր Աթոռում դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։

Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Ինչպես հայտնի է նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի նիստը հնարավոր չի եղել գումարել Տեր Նավասարդ արք. Կճոյանի, Տեր Աբրահամ արք. Մկրտչյանի, Տեր Վազգեն արք. Միրզախանյանի, Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի, Տեր Գևորգ եպս. Սարոյանի բացակայության պատճառով: Նրանք բոյկոտել են հրավիրված նիստը:

Միաժամանակ հայտարարվել է, որ Արշակ Խաչատրյանի հարցի քննության համար առաջարկվել է հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։

Մի շարք եպիսկոպոսներ նոյեմբերի 27-ին հայտարարություն էին ստորագրել, որով պահանջում են Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի հեռացումը եկեղեցուց: 

Ավելի ուշ նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այդ հայտարարությունից հետո նրանք ևս երկու նմանատիպ հայտարարություն են ունեցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում