Լոնդոնի գինու տոնավաճառի շրջանակում ներկայացվել է հայկական գինի

Լոնդոնի գինու տոնավաճառի շրջանակում ներկայացվել է հայկական գինի

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի գինու տոնավաճառի հայկական տաղավար: Տոնավաճառն անցկացվել է Լոնդոնի Օլիմպիա կենտրոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ տաղավարում առաջին անգամ ներկայացված էին հայկական 13 տարբեր գինի արտադրողներ, որոնք ցուցադրում էին տեղական խաղողի տեսակներից պատրաստված բազմատեսակ  գինու արտադրանք:

Ցուցահանդեսին մասնակցած հայ արտադրողները հնարավորություն են ունեցել գինուն տեսականին ներկայացնել հունիսի 10-ին, Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո Travellers Club-ում տեղի է ունեցած միջոցառմանը, որն ուղեկցվում էր հայկական էստրադային և  ջազային կատարումներով։

Դեսպան Ներսեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Travellers Club-ին՝ միջոցառումը հյուրընկալելու համար, իսկ գինի արտադրողներին՝ իրենց գինիներն այդքան գովելի կերպով ցուցադրելու համար։ Նա կարևորել է հայկական գինիների և դրանց հարուստ պատմության ներկայացնումը ինչպես բրիտանացի սպառողներին, այնպես էլ գործարար միջավայրին:

  Դեսպանը նաև հույս է հայտնել, որ հայկական գինու արտադրությունը կշարունակի զարգանալ և աճել, ավելին, որ այն ավելի հասանելի կդառնա բրիտանական շուկայում։

Միջոցառումն իրականացվել է Հայաստանի Խաղողի և գինու հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող RED-NEO ծրագրի հետ համատեղ, որն իրականացվում է CARD հիմնադրամի կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում