FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Ամստերդամ - Երևան երթուղով

FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Ամստերդամ - Երևան երթուղով

 

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը 2026թ. ապրիլի 1-ից մեկնարկելու է Երևան - Ամստերդամ - Երևան երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

 

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում