Այս գործընթացին միանալն իր կարևորությամբ համարժեք է ԽՍՀՄ տարիներին Մեծամորի ատոմակայանի կառուցմանը. Սարգսյան

Այս գործընթացին միանալն իր կարևորությամբ համարժեք է ԽՍՀՄ տարիներին Մեծամորի ատոմակայանի կառուցմանը. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է՝ արհեստական բանականության գլոբալ շարժիչին Հայաստանի միանալը բացառիկ լավ լուր է՝ գերկարևոր, անգնահատելի և նույնիսկ անհավատալի։

«Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժիչին՝ դառնալով դրա մասնիկը և նոր արդյունքներ ստեղծողը։

Firebird ընկերության և NVIDIA-ի համատեղ նախագիծը, անկասկած, Հայաստանին դարձնելու է տարածաշրջանի ամենատեխնոլոգիական երկիրը։
Իմ կարծիքով՝ արհեստական բանականության այս գործընթացին միանալը իր կարևորությամբ համարժեք է ԽՍՀՄ տարիներին մեր տարածաշրջանում միակ Մեծամորի ատոմակայանի կառուցմանը։

Ինչո՞ւ և՛ Սովետական Միությունը, և՛ Արևմուտքը նախընտրեցին նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը սկսել հենց Հայաստանից։ Պատասխանը պարզ է՝ մենք խելացի ենք ու Աստծո կողմից ընտրված և Փառք Տիրոջը»,- գրել է Սարգսյանը:

Ավելի վաղ հայտել էինք, որ Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։

Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։

Նախագծի շրջանակում կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։ 

AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը և Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում