Վարդանիկի գործողությունների համար պատասխանատու են իրեն ընտրած ուժերը` Սերժի ու Քոչարյանի գլխավորությամբ. Վոլոդյա Հակոբյան

Լրագրող Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Խուլիգան, հայհոյաբերան Վարդանիկին ձերբակալել են բազմադրվագ կաշառք պահանջելու, ստանալու համար։ Հիմա սա քաղաքական հալածանք համարողները, կամ գյումրեցու թասիբը կաշառքն ու ենթակային հայհոյելը համարողները ուղղակի խեղված արժեհամակարգ ունեն։ Վարդանիկի գործողությունների համար պատասխանատու են իրեն ընտրած ուժերը` Սերժի ու Քոչարյանի գլխավորությամբ։
Իսկ համայնքային հիմնարկների աշխատողներին պարտադրանքով քաղաքապետարան բերելը ուրիշ լեւլի խուլիգանություն է։ Ու բոլոր աշխատակիցները կարող են չենթարկվել վերադասների հրահանգներին։ Ոչ մեկը չի կարող ձեզ դրա համար պատժել։
Կարծիքներ