ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է Թայվանի նեղուցում ստատուս քվոն պահպանելու մտադրության մասին

ԱՄՆ-ը մտադիր է պահպանել ներկայիս իրավիճակը Թայվանի նեղուցում։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ելույթ ունենալով Shangri-La Dialogue անվտանգության ամենամյա համաժողովում։
«Մենք մտադիր ենք պահպանել ստատուս քվոն, որն արդեն շատ օգուտներ է բերել տարածաշրջանին: Մենք հավատարիմ ենք մեր մեկ Չինաստանի վաղեմի քաղաքականությանը, բայց մենք կտրականապես դեմ ենք ստատուս քվոյի միակողմանի փոփոխություններին ցանկացած կողմից»,- ասել է նա։ «Մեր քաղաքականությունը չի փոխվել, ցավոք, նույնը չի կարելի ասել Չինաստանի մասին»,- հավելել է Օսթինը։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը «նկատում է սադրիչ և ապակայունացնող ակտիվության աճ Թայվանի մոտ»։ «Չինաստանի գործողությունները սպառնում են խաթարել հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը», - պնդում է նա: Օսթինն ընդգծել է, որ Թայվանի նեղուցում «խաղաղության և կայունության» պահպանումը միջազգային անհանգստության առարկա է։
Կարծիքներ