ՌԴ-ն նախապատրաստվել է հնարավոր, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցներին․ Պեսկով

ՌԴ-ն նախապատրաստվել է հնարավոր, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցներին․ Պեսկով

 ՌԴ-ը նախապատրաստվել է հնարավոր, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցներին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին և նշում, որ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանի Դաշնությունում բավականին երկար ժամանակ պլանային նախապատրաստություն է իրականացվել հնարավոր պատժամիջոցների, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցների նկատմամբ, որոնց մենք այժմ բախվում ենք»,- ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ պահանջվում է գերատեսչությունների վերլուծություն և համակարգում, որպեսզի հնարավոր լինի պատասխան միջոցներ ձեռնարկել:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում