Արա, Լևո՛ն, ա՛յ տղա, չափերդ ճանաչի․ Արշակյանը՝ Լևոն Քոչարյանին.

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այն հայտարարությունից հետո, թե «հայրը, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա ու բանավիճի՞, թե 2023 թվականին Արցախը ով է հանձնել», Ազգային ժողովում իրավիճակը լարվեց:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, իր ելույթի ընթացքում անդրադառնալով Լևոն Քոչարյանի ելույթին, նկատեց՝ «պարո՛ն Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք», որին միջամտեց Քոչարյանը, Արշակյանն էլ ասաց. «Այ տղան դու ես և չափերդ ճանաչի»:
Այնուհետև տեղից գոռգռացող Քոչարյանին պատասխանելով՝ Արշակյանն ասաց. «Արա Լևոն, նստի տեղդ ու լսի՝ ինչ եմ ասում. ժողովուրդը ի՞նչ է ասում 2-րդ նախագահի մասին, ասում են՝ հայրը թուրք է, բայց մենք երբեք նման բան ստեղից չենք ասում, ասում են՝ անհայրենիք դավաճան են, թողել են Արցախը պատերազմական վիճակում, թողել լքել են, ո՛չ Ղարաբաղի, ո՛չ ղարաբաղցու համար ոչինչ չեն արել, ասում են՝ անհայրենիք դավաճաններ, բայց մենք նման բաներ չենք ասում, պահպանում ենք կոռեկտության սահմանները: Ասում են՝ «Հոկտեմբերի 27»-ից հետո լրագրողների հետ պարզաբանման ժամանակ ասում է՝ թրաշված չեմ՝ դեմքի անհասկանալի շարժումով»:
Կարծիքներ