Ինչպե՞ս քվեարկել ՀՀ-ից Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին
            Առաջին ալիքը ներկայացրել է, թե ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին Հայաստանից.
- այցելեք https://vote.junioreurovision.tv կայք,
 - դիտեք բոլոր ելույթների նախադիտումները,
 - անվճար քվեարկեք Հայաստանը ներկայացնող Լեոյի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր)։
 
«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո»:
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ՝ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ