Արտակարգ դեպք Երևանում. «Ապավեն» ընկերությունում քաղաքացին նռնակ է պայթեցրել

Արտակարգ դեպք Երևանում. «Ապավեն» ընկերությունում քաղաքացին նռնակ է պայթեցրել

Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 43 հասցեում պայթյուն է տեղի ունեցել:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մի քաղաքացի նշված հասցեում գործող «Ապավեն» ընկերությունում մարտական նռնակ է պայթեցրել: Քաղաքացին վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Ոստիկանությունը պարզում է նռնակը պայթեցրած քաղաքացու ինքնությունը: Պայթյունի հետևանքով վնասվել են ավտոմեքենան, դռան ապակիները, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում