Երևանի Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:30-18:00-ը, կդադարեցվի Տիգրան Մեծի պողոտայի 36, 36Ա-36Բ, 36Գ, 36Դ զույգ շենքերի, Նար Դոսի փողոցի թիվ 4 շենքի, Քրիստափորի փողոցի 1-20 տների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Կարծիքներ