Թե բա՝ «ՔՊ-ի վրով պռագոն են արել գողերը, ով պիտի ընտրե ՔՊ, բ*-ի տղա է», սրանց բոլորի տեղը բանտն է. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ նոր ձայնագրությանը։
«Հակակոռուպցիոն կոմիտեի՝ հենց նոր հրապարակած ձայնագրությունում առերևույթ լսվում է, որ կուսակցություններից մեկի համար (և մեկ այլ կուսակցության դեմ) «տասովչիկության» մեջ ներգրավվել են նաև «գողականներ»:
Թե բա՝ «ՔՊ-ի վրով պռագոն են արել գողերը, ով պիտի ընտրե ՔՊ, բ*-ի տղա է»: Այ քեզ բան:
Իրավապահները պետք է այս բոլոր «գողականներին» ժամանակին իրենց տեղը ցույց տված լինեին, որ հիմա «պռագոններ» անելու տեղ չմնար: Դրանց բոլորի տեղը բանտում է:
Հ.Գ. Հալալ է էն մարդուն, որը ձայնագրությունում դուխով մերժում է ընտրակաշառքի առաջարկն ու գողական պարտադրանքը: Այ ինքը քաղաքացի է»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել, որը փաստում է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են կատարվել:


Կարծիքներ