Մոսկվայում առատ ձյուն է տեղացել

Մոսկվայում առատ ձյուն է տեղացել

Մոսկվայում ուժեղ ձյուն է տեղացել։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ մայրաքաղաքում կտեղա ամսական տեղումների գրեթե երկու երրորդը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Ձնաբուքը խցանումներ է առաջացրել և խաթարել է հասարակական տրանսպորտի գործունեությունը: Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ցամաքային սպասարկման ժամանակը երկարաձգվել է՝ թռիչքուղիներից ձյունը մաքրելու համար: 140 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է։

Առատ ձյունը իր հետ բերել է Բալկանյան «Վալլի» ցիկլոնը։ Մոսկվայի իշխանությունները հայտարարել են ճգնաժամային իրավիճակի մասին, քաղաքում աշխատում են հարյուրավոր ձնամաքրման մեքենաներ և կոմունալ ծառայությունների աշխատակիցներ։

Մոսկվայի օդերևութաբանները կանխատեսում են, որ այս ձյունը կգերազանցի 56-ամյա օրական ռեկորդը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում