Ողջունում ենք մոնիթորինգի խմբի արագ տեղակայումն Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով․ Շառլ Միշել

Ողջունում ենք մոնիթորինգի խմբի արագ տեղակայումն Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Եվրամիության դիտորդական առաքելության ժամանումը Հայաստան։ Թվիթերյան իր  միկրոբլոգում Շառլ Միշելը գրել է.

«Ողջունում ենք մոնիթորինգի խմբի արագ տեղակայումն Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո:

Այն կօգնի վստահության ձևավորմանը և թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում