Կիևյան կամուրջի տակ դի է հայտնաբերվել, թռչունները վնասել են տղամարդու մարմնի որոշ հատվածներ

Երևանի Կիևյան կամրջի տակ այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանության Մաշտոցի բաժինը ժամը 15։25-ի սահմանում ահազանգ է ստացել, որ կամրջի տակ՝ անանցանելի վայրում, դի կա։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են բերանքսիվայր ընկած մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։ Ըստ կայքի՝ տղամարդու մարմնի որոշ հատվածներ թռչունները վնասած են եղել:
Կարծիքներ