Լևոն Տեր-Պետրոսյանն իրականությունից կտրված է, նույնիսկ իր նախագահության տարիներին է այսպես եղել. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանն իրականությունից կտրված է, նույնիսկ իր նախագահության տարիներին է այսպես եղել. վարչապետ

«Եթե պարոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին փախստականների հարցն արդյունավետ լուծվել է, ինչո՞ւ էր 2018թ. մեր կառավարությունը որոշում ընդունում մի քանի հարյուր միլիոն դրամ հատկացնել 90-ականների փախստականների կարիքներն ապահովելու համար: 

Այս մասին Կառավարության նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահի վերջին հայտարարությանը, թե իշխանությունը լավ չի կազմակերպում ԼՂ փախստականների խնդիրների լուծումը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա առավել ևս, իրականությունից կտրված է։ Պրոբլեմն այդ չէ։ Պրոբլեմն այն է, որ նա նույնիսկ իր նախագահության տարիներին է իրականությունից կտրված եղել։ Հիմա, երբ հետահայաց խոսում են իրենց կառավարման որակի մասին, այդ կառավարման որակը մոռացե՞լ են մարդիկ. քաղաքական սպանությունների շքերթից սկսած, փողոցներում տեղի ունեցող ամենաթողությամբ շարունակված։ Ի՞նչ կարող եմ ասել»,- նշել է նա։

Նա նաև նկատեց, որ Տեր-Պետրոսյանը 2008-ին էլ է իրականության զգացումը կորցրած եղել. «Դրա համար տնից դուրս չեկավ, իր համախոհներին հարցերը չհասցեագրեց»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում