Իսրայելը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա

Իսրայելի նոր վարչապետ Յաիր Լապիդը վստահեցրել է, որ իր երկիրը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Իրանին թույլ չտա միջուկային զենքի հասանելիությունը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է շաբաթ օրը՝ վարչապետի պաշտոնին անցնելուց հետո իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ։
«Մենք կարծում ենք, որ իրանական սպառնալիքը ամենալուրջ սպառնալիքն է, որ գոյություն ունի Իսրայելի համար: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք Իրանին միջուկային հնարավորություններ ձեռք բերել», - ասել է Լապիդը:
Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը վստահ է սեփական ուժերի վրա և անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետ մղել ցանկացած հակառակորդի։ «Ես կանգնած եմ ձեր առջև հենց հիմա և ասում եմ բոլորին, ովքեր ցանկանում են, որ մենք փլուզվենք՝ Գազայից մինչև Թեհրան, Լիբանանի ափերից մինչև Սիրիա. «Մի փորձեք մեզ»: Իսրայելը գիտի, թե ինչպես օգտագործել իր ուժը ցանկացած սպառնալիքի, ցանկացած թշնամու դեմ»,- հայտարարեց նա։
Կարծիքներ