ԱՄՆ-ն հավատարիմ է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններին

ԱՄՆ-ն հավատարիմ է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններին

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը վստահեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, որ Վաշինգտոնը հավատարիմ է Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ պահպանելուն:

Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած Օվերչուկի և Շերմանի հանդիպումից հետո:

Ինչպես նշված է փաստաթղթում, բանակցություններին մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Խոսե Ֆերնանդեսը: Նա և Շերմանը հանդիպել են Օվերչուկի հետ՝ հաստատելու Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հանձնառությունը՝ կայուն և կանխատեսելի երկկողմ հարաբերություններին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում