Գարեգին Բ-ն ու եպիսկոպոսները չեն ներկայանա օգոստոսի 28-ի դատական նիստին

Գարեգին Բ-ն ու եպիսկոպոսները չեն ներկայանա օգոստոսի 28-ի դատական նիստին

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Գարեգին Բ-ն ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսները չեն ներկայանա վաղը կայանալիք դատական նիստին։

«Նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այն տեղի կունենա դատարանի Վաղարշապատի նստավայրում (ք. Էջմիածին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15) դատավոր Ս. Ռուշանյանի նախագահությամբ:

Կաթողիկոսը և եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այս դատական նիստին չեն ներկայանալու: Նիստին մասնակցելու են պաշտպանները»,- հայտնել է Զոհրաբյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում