Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց

Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց:

Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում