Արթուր Սարգսյանը կալանավորվել է

Արթուր Սարգսյանը կալանավորվել է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:

«Դատախազի որոշմամբ Ա.Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով և 43-308-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Դատարանի որոշմամբ Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- տեղեկացրին ՔԿ-ից։

 

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում