«Ռեմբոյից Գիքոր» դառնալու ավելի լավ պատմություն, քան հենց սա է, դժվար է գտնել․ Գալջյանը՝ Քոչարյանի մասին

«Ռեմբոյից Գիքոր» դառնալու ավելի լավ պատմություն, քան հենց սա է, դժվար է գտնել․ Գալջյանը՝ Քոչարյանի մասին

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին։

«Քեզ հրավիրում են բանավեճի, որից դու խուսափում ես՝ պատճառաբանելով, որ բանավիճելու բան չունես: Հետո ասուլիս ես տալիս, որն ամբողջությամբ նվիրում ես քեզ բանավեճի հրավիրող կողմին:

Դրանից հետո հրավիրող կողմին ասում ես՝ «Ռեմբոյից դարձավ Գիքոր»: Բայց «Ռեմբոյից Գիքոր» դառնալու ավելի լավ պատմություն, քան հենց սա է, դժվար է գտնել, ընդ որում՝ բանավեճը լինելու էր երեքը մեկի դեմ ֆորմատով»,- նկատել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում