Բուլղարիան կարևորում է ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը. Աթանաս Զաիրովը՝ Նիկոլ Փաշինյանին

Բուլղարիան կարևորում է ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը. Աթանաս Զաիրովը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաիրովի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների միջև առկա քաղաքական և մշակութային բարձր մակարդակի հարաբերությունները պետք է հիմք լինեն տնտեսական համագործակցության զարգացման ու խորացման համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Զաիրովի այցի արդյունքներով ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացվի այդ ուղղությամբ:

Բուլղարիայի փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել ՀՀ անկախության տոնի առիթով: Աթանաս Զաիրովն ընդգծել է երկու երկրների և ժողովուրդների բազմադարյա կապերի փաստը և հավելել, որ իր երկիրը կարևորում է ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը:

Այս առումով, զրուցակիցները նշել են բիզնես ֆորումների անցկացման, տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության խթանմանը միտված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: Բուլղարիայի փոխվարչապետը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրն ու խաղաղության հաստատումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում