Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկուշաբթի գիշերը հրթիռակոծել են Դամասկոսի արվարձանները։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը ՝ հղում անելով սիրիական զինված ուժերի հրամանատարության աղբյուրին։

Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը հարձակումը հետ մղելիս խոցել են հակառակորդի մի քանի հրթիռ։

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին անգամ հարձակում են գործել Սիրիայի մայրաքաղաքի վրա ապրիլի 4-ին, երբ երկու խաղաղ բնակիչ է զոհվել։

Դամասկոսի և նրա շրջակայքի վրա հարձակումներ են իրականացվել նաև մարտի 31-ին։ Հրթիռներն արձակվել են սիրիական զորքերի դիրքերի ուղղությամբ Գոլանի բարձունքների օդային տարածքից։ Երկու զինվոր վիրավորվել է.

Հետևեք մեզ նաև Տելեգրամում