ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի ՀՕՊ օբյեկտները ստուգելու հնարավորությունը

ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի ՀՕՊ օբյեկտները ստուգելու հնարավորությունը

Վաշինգտոնը Մոսկվային հայտնել է իր պատրաստակամությունը՝ քննարկելու Ռուսաստանի կողմից Լեհաստանում և Ռումինիայում տեղակայված ՆԱՏՕ-ի բազաներում Tomahawk թեւավոր հրթիռների առկայությունը ստուգելու հնարավորությունը։ Այս մասին Twitter-ում գրել է Bloomberg-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։

«ԱՄՆ-ը Կրեմլին ասել է, որ պատրաստ է քննարկել Ռուսաստանին ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ստուգումներ կատարելու հնարավորություն տալու հարցը՝ պայմանով, որ Ռուսաստանը նմանատիպ տեղեկատվություն տրամադրի իր որոշ բազաների մասին», – ասել է նա:

Նշվել է սակայն, որ ցանկացած պայմանագիր կկնքվի միայն դաշնակիցների, մասնավորապես Լեհաստանի ու Ռումինիայի հետ քննարկելուց հետո։ Ամբողջական հոդվածում ասվում է, որ Վաշինգտոնի առաջարկը նպատակ ունի մեղմել Մոսկվայի մտավախությունները, որ հրթիռները կարող են օգտագործվել Ռուսաստանի դեմ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ասել էր, որ Mk 41 հրթիռները, որոնք տեղակայված են Ռումինիայում և նախատեսվում է տեղակայել Լեհաստանում, հարմարեցված են Tomahawk հարվածային համակարգերի օգտագործմանը։ Նրա խոսքերով՝ դա լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի անվտանգության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում