Նիկոլ Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին «հալյուցինացիաներ առաջացնող չինական սնկերի» վերաբերյալ հայտարարության համար
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե «իր տեղեկություններով՝ Հայաստանի վարչապետը Չինաստանից իր հետ մեկ տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, որն ամեն օգտագործում է ելույթ ունենալուց առաջ»։
Սամվել Կարապետյանը նման հայտարարություն էր արել մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ լրագրողներին կոչ անելով լուրջ չվերաբերվել Նիկոլ Փաշինյանի ելույթներին և հայտարարություններին։
«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը հալյուցինացիա առաջացնող մեկ տոննա սնկերի վերաբերյալ։ Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մեկ տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց, ի վերջո, ամեն ինչ չափ ու սահման ունի»,- ասել է Փաշինյանը։


Կարծիքներ