Չինաստանի ղեկավարությունը պետք է ուղիղ կապ պահպանի Ուկրաինայի հետ. Շոլց

Չինաստանի ղեկավարությունը պետք է ուղիղ կապ պահպանի Ուկրաինայի հետ. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Չինաստանի ղեկավարությունը պետք է ուղիղ կապ պահպանի Կիևի իշխանությունների հետ, իսկ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պետք է բանակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս կարծիքը նա հայտնել է շաբաթ օրը Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Շոլցը հիշեցրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը այնտեղից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում