Ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ԱԽ քարտուղար

Ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ԱԽ քարտուղար

Տասնյոթ հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին»,- ասվում է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում