Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան (ֆոտո)

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Երմեկ Կիզատովը:

Վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Փետրվարի 24-ին տեղի է ունենալու խորհրդի նեղ կազմով, իսկ փետրվարի 25-ին՝ ըդլայնված կազմով նիստը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում