Հոսպիտալից ձերբակալվել և դատարան է ներկայացվել Ազատ գյուղի կացարանում բենզինը վառարանին լցրած սպան

Հոսպիտալից ձերբակալվել և դատարան է ներկայացվել Ազատ գյուղի կացարանում բենզինը վառարանին լցրած սպան

Ազատ գյուղում 15 զինծառայողի մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը Մուրացանի զիվորական հոսպիտալից ձերբակալվել է ու տարվել դատարան։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիմա դատարանը քննում է կալանքի միջնորդության հարցը։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհից վնասվածքներ ստացած կապիտան Եղիշե Հակոբյանը, որը նաև հրդեհի գործով մեղադրյալ է, ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից «Մուրացան» զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել մարտի 6-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում